
Հյուրանոցային գործառույթների հիմունքներ
շաբաթը 2 անգամ
6 շաբաթյա դասընթաց
Առցանց / Հայերեն
Նկարագրություն
Հիմունքային մասնագիտական կուրս, որը ներկայացնում է հյուրանոցի բոլոր հիմնական բաժինների՝ Front Office, Housekeeping, F&B, Sales և Maintenance գործառույթներն ու դերերը։ Ուսանողները կսովորեն հյուրանոցի մեխանիզմները, հյուրանոցային տեխնոլոգիաների (PMS, POS) կիրառումը, կարիերայի աճի հնարավորությունները և բաժինների փոխկապակցված աշխատանքը, որը ձևավորում է բարձրորակ հյուրանոցային փորձառություն։
Նյութեր / Ծրագիր
Պրակտիկ վարժություններով և իրական օրինակներով մասնակիցները կզարգացնեն հմտություններ հետևյալ հիմնական թեմաներում`
-
Հյուրընկալության և Տուրիզմի հիմնական սկզբունքները Հայաստանում
-
Հյուրանոցի կառույցը և բաժինների փոխգործակցությունը
-
Front Office – հյուրի ընդունում, սպասարկում և հաղորդակցություն
-
Housekeeping & Maintenance – սենյակների և տեխնիկական ապահովում
-
Food & Beverage – սրահի սպասարկում, ռեստորանային գործընթացներ
-
Sales & Events – վաճառքի ռազմավարություն և միջոցառումների կազմակերպում
-
Accounting & Procurement – ֆինանսական հոսքեր և գնումների կառավարում
-
-
Հյուրանոցային տեխնոլոգիաներ և համակարգեր
-
Կարիերայի ուղիներ և հնարավորություններ հյուրընկալության ոլորտում
Դասախոս

Լանա Անդջերգոլին Maple & Apricot Hospitality Academy-ի հիմնադիրն է: Բիզնեսի և հյուրընկալության ծառայությունների կառավարման ոլորտում ունեցած փորձով և Կոռնելի համալսարանի և Լոնդոնի բիզնեսի դպրոցի հավաստագրերով, նա համատեղում է միջազգային փորձը տեղական փորձի հետ: Նա աշխատել է միջազգային հաստատություններում, ինչպիսին է Radisson Blu Hotel Yerevan-ը, և զբաղեցրել է կարևոր պաշտոններ հյուրընկալության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջոցառումների կազմակերպման, գնումների և ծախսերի վերահսկման բաժիններում:
Ինչ կստանաք
Այս դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները ձեռք կբերեն հետևյալ կարևոր հմտություններն ու գիտելիքները`
-
Հյուրանոցային գործառնությունների ամուր հիմք
-
Հյուրանոցային համակարգերի վերաբերյալ ուսուցում` Գործնական ծանոթություն ոլորտի հիմնական գործիքների հետ, ինչպիսիք են PMS-ը, POS-ը և հյուրանոցների կառավարման այլ ծրագրերը։
-
Աշխատանքի պատրաստ հմտություններ` Հաղորդակցման, ժամանակի կառավարման և խնդիրների լուծման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ցանկացած հյուրանոցային բաժնում հաջողության հասնելու համար։
-
Իրական ոլորտային պատկերացումներ` Գործնական օրինակներ, ուսումնասիրություններ և իրական աշխարհի սցենարներ
